ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Մի՞թե մարդկանց գործից ազատելու համար հանրաքվե են անում». Թամար Հովհաննիսյան
13:30, 19.02.2020 | mamul.am
8055 | 8

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Հանգստացեք հայրենակիցներ: Ընտրելու խնդիր չկա: Յոթ հոգու գործից հանելու համար հանրաքվե չեն անում ու նրանց հեղինակած Սահմանադրությունն ուժի մեջ թողնում, ընդունված արտահայտությամբ ասեմ՝ կոստյումը հագնում ու ասում, թե՝ դերձակին հանեք գործից, ժողովուրդ: Բոյկոտելու բան էլ չկա, քանի որ մինչև փետրվարի 27-ը հնարավոր է, որ այդ յոթ հոգին օգտվեն ընձեռնված հնարավորությունից ու, իրենց ներկա աշխատավարձի չափով թոշակ ստանալով, առոք-փառոք գնան հանգիստ շարունակելու իրենց մեղսալից կյանքերը: Սա, կարծես, թավշապետի ձեռագիրն է ամեն հարցում՝ պատժելու փոխարեն պարգևատրել: Է՜, սրանք որ գնացին թոշակի, էլ ինչ հանրաքվե, ինքնիրեն cancel կլինի: Կմնա էս խեղճ ժողովրդի ապրումներն ու ղալմաղալը: Մի՞թե մարդկանց գործից ազատելու համար հանրաքվե են անում: Եթե թավշապետը մի անգամ ևս ուզում է ճշտել, թե որքան է իրեն սիրողների թիվը, դա ուրիշ հարց, իրավունք ունի: Չէ՞ որ կյանքի առանցքը սերն է, բայց թող էդպես դնեն անունը` «Սիրո և հանդուրժողականության հանրաքվե». այո՛, եթե համաձայն եք մեզ սիրել ու հանդուրժել, ինչ էլ անելու լինենք և ո՛չ, եթե ուղեղ ունեք և օգտվում եք ձեր մտածելու և խոսելու իրավունքից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր