ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Տեխասի դատարանը մերժել է #Huawei-ի հայցն ընդդեմ ԱՄՆ կառավարության
14:45, 19.02.2020 | mamul.am
7630 | 0

Փետրվարի 18-ին Տեխասի Արևելյան շրջանի դաշնային դատարանը մերժել է Huawei-ի հայցն ընդդեմ ԱՄՆ կառավարության, գրում է ТАСС գործակալությունը։ Ընկերությունը պահանջում էր, որպեսզի 2019 թվականին ընդունված օրենքը չեղարկվի, որը ԱՄՆ կառավարությանը արգելում է օգտագործել չինական այս կորպորացիայի (NDAA) սարքավորումները կամ ծառայությունները: Հրամանագիրը ստորագրվել է շրջանային դատարանի դատավոր Ամոս Մազզանտի կողմից: «Այն, ինչ Huawei-ը նվաստացուցիչ կերպով անվանում է Կոնգրեսի փաստերը որպես հակասահմանադրական մեկնաբանություն, ավելի ճիշտ կլինի բնութագրել որպես Կոնգրեսի կողմից ազգային կիբերանվտանգության համար հավանական սպառնալիքի ուշադիր դիտարկում»,- նշել է դատավորը: Ըստ նրա, ԱՄՆ կառավարությունը, կիրառելով այս օրենքը, չի սահմանափակում ընկերության՝ երկրի տարածքում բիզնես վարելու իրավունքը և չի խախտել նրա սահմանադրական իրավունքները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր