Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը պաշտոնապես հայտարարել է, որ վաճառելու է իր Bloomberg LP մեդիա ընկերությունը, որ հիմնել է մոտ 40 տարի առաջ, եթե ընտրվի Միացյալ Նահանգների նախագահ: Այս մասին հաղորդել է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով միլիարդատիրոջ նախընտրական շտաբին: Թերթը, վկայակոչելով փորձագիտական կարծիքը, գործարքի գումարը գնահատում է 60 միլիարդ դոլար: Միլիարդատիրոջ շտաբի խոսնակ Թիմոթի Օ'Բրայենը բացառել է Bloomberg LP-ին օտարերկրյա սուբյեկտին կամ մասնավոր բաժնետիրական ընկերությանը վաճառելու հնարավորությունը: |