ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
#Microsoft-ը վտանգավոր է համարել Windows 10-ի թարմացումը
16:25, 19.02.2020 | mamul.am
11525 | 0

Microsoft-ը հետ է կանչել Windows 10-ի թարմացումը, որը խափանում է համակարգչի աշխատանքը, գրում է Windows Latest-ը։

Նշվում է, որ KB4524244 թարմացումը, որը թողարկվել էր փետրվարի 11-ին, սարքերի տարբեր անսարքությունների է հանգեցնում` համակարգիչների աշխատանքը դանդաղեցնելուց մինչև պարամետրերի կամայական փոփոխություններ:
Ընկերությունը ճանաչել է նոր թարմացումը որպես լուրջ խնդիր և հրապարակել է հրահանգներ այն հեռացնելու վերաբերյալ: Ծրագրակազմի մշակողները խոստացել են շտկել սխալն առաջիկայում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր