10 տարի շարունակ այս սպիտակ նժույգը փակի տակ է մնացել: Նրա հանդեպ ոչ ոք հոգ չի տարել, նրա սմբակները 10 տարի չեն կտրվել: Դրանք աճել են մետրից էլ ավելի, ամեն մեկը կշռել է 15 կգ՝ ուժգին ցավ պատճառելով ամեն քայլի հետ: Վերջապես ձին ընկել է հոգատար ձեռքեր, նրա սմբակների ավելորդ մասերը կտրել են: Ժամանակի ընթացքում նա կազդուրվել է ու դարձել խնամողների սիրելին: |