Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 501.55, EUR 542.38, RUB 6.58, GBP 616.76
+11 °C, +7 °C ... +13 °C Վաղը`+11 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ի՞նչ գործունեություն է ծավալելու «Ոչ»-ի ճամբարը. մեկնաբանում է Արսեն Բաբայանը
22:15, 19.02.2020

Սահմանադրական հանրաքվեի «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչ, իրավաբան Արսեն Բաբայանը Factor TV-ի եթերում հայտնել է, որ ինքը անօրինականության մասնակից չի դառնում այն պարագայում, երբ հայտարարում է, որ հանրաքվեի նշանակումը հակասահմանադրական է. «Հիմա մենք, մեր կամքից անկախ, ունենք հակասահմանադրական և հակաօրինական ճանապարհով նշանակված հանրաքվե, որը, մեր գնահատմամբ, ունի հանրային պաշտպանության անհրաժեշտություն և դա է պատճառը, որ ստանձնեցինք այս դերը»,- ասել է իրավաբանը։

Խոսելով հանրաքվեի քարոզարշավին մասնակցության մասին՝ Բաբայանն ասել է, որ իրենք դասական առումով քարոզչություն չեն իրականացնում՝ չեն գնալու մարզեր, չեն քարոզելու, քաղաքացիներին չեն ասելու քվեարկեք՝ «այո» կամ «ոչ»։ Բաբայանն ասում է, որ ԿԸՀ-ում գրանցվելով՝ իբրև «Ոչ»-ի կողմ, ստանում են որոշ իրավունքներ ու հնարավորություններ, օրինակ՝ անվճար եթերի։ «Սահմանադրական դատարանը գլխատելը և նոր, ցանկալի դատավորներով հագեցնելը, շատ վատ տեղ է տանելու։ Եթե մենք այս ապօրինությունը հանդուրժենք, կանգնեցնենք, ապա հետո շատ ավելի վատ հետևանքների առաջ ենք կանգնելու, ինչը որ հիմա եղավ։ Ես զգուշացնում էի՝ եթե այսպես շարունակենք, եվրոպական գործընկերների քննադատությանն ենք արժանանալու, ինչը մենք տեսանք»,-ասել է Բաբայանը։

Մանրամասները` տեսանյութում:

Ի՞նչ գործունեություն է ծավալելու «Ոչ»-ի ճամբարը. մեկնաբանում է Արսեն Բաբայանը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր