Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 501.55, EUR 542.38, RUB 6.58, GBP 616.76
+10 °C, +7 °C ... +13 °C Վաղը`+11 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակահատվածում առաջինն եմ ճանաչվել որպես քաղբանտարկյալ». Արման Բաբաջանյան
01:10, 20.02.2020

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ

2008թ․ փետրվարի 19-ին Հայաստանում կայացան նախագահական ընտրություններ, որի պաշտոնական արդյունքներով նախագահ ճանաչվեց Սերժ Սարգսյանը։

Ընդդիմությունը վիճարկում էր ընտրությունների պաշտոնական արդյունքները՝ պնդելով, որ տեղ են գտել զանգվածային խախտումներ, կեղծիքներ ու բռնության դրսևորումներ ընտրական ողջ գործընթացում։

Փետրվարի 20-ից մինչև մարտի լույս 2-ը Ազատության հրապարակում սկսվեցին հարյուրհազարավոր քաղաքացիների մասնակցությամբ խաղաղ հանրահավաքներ, որոնց պահանջը մեկն էր՝ չեղարկել
ընտրությունների արդյունքները կեղծված լինելու պատճարով։ Սկսվեցին ընդդիմության առաջնորդների հետապնդումներն ու բանտարկությունները։

Մարտի 1-ի առավոտյան ժամը 6:35 ոստիկանությունը հարձակվեց մի քանի հազար ցուցարարների վրա, ովքեր գիշերում էին Ազատության հրապարակի վրաններում։ Ավելի ուշ բողոքի ակցիաները տեղափոխվեցին Ֆրանսիայի դեսպանատան հարակից հրապարակին հարող տարածք։ Իրադարձությունների հետևանքով զոհվեց 10 (2 ոստիկան, 8 քաղաքացիական անձ) և վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ:

Մայրաքաղաքում հաստատվեց արտակարգ դրություն 1 ամիս ժամկետով: Դադարեցին տպագրվել անկախ թերթերը, փակվեցին ինտերնետային անկախ լրատվական հարթակները։

Թե ինչ եղավ արտակարգ դրության պայմաններում մարտի 8-ին Սահմանադրական դատարանում․․․ կանդրադառնամ ավելի ուշ։

Հ․Գ․ 2006-2009թ․թ․ բանտարկված էի և Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակահատվածում առաջինն եմ ճանաչվել որպես քաղբանտարկյալ բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպությունների, եվրոպական կառույցների, ԱՄՆ Պետդեպի կողմից։ Վերոնշյալ իրադարձություններին ֆիզիկապես չեմ մասնակցել, բայց ընդդիմությանն աջակցել եմ բանտից՝ ինձ պատկանող «Ժամանակ» օրաթերթով, և բանտից հրատարակված «Արյունոտ տասնամյակ» գրքույկի՝ 25 հազար տպաքանակով տարածմամբ»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր