ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Նախկինները գնացին, բայց ՍԴ նախագահին ասում են՝ Հրա՛յր, դու չհեռանա՛ս, գնա՛ ու զոհվի՛ր». Արամ Սարգսյան
23:15, 19.02.2020 | mamul.am
4860 | 0

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի եթերում նշել է, որ կուսակցության քաղխորհրդում տեղի է ունեցել քննարկում, որի ժամանակ որոշում է կայացվել, որ պետք է մասնակցեն սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին:

Դիտարկմանը, թե միգուցե ՍԴ-ն սպասում է Մարտի մեկի գործով միջամտության հնարավորությա՞նը, Արամ Սարգսյանն ասել է. «Հենց խնդիրը դրանում է, ամբողջ ակնարկի հիմքն ու հենքը դրանում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռ. Քոչարյանի 00 38 հրամանի սահմանադրականությունը կամ ոչ սահմանադրականությունը քվեարկելու առումով է խնդիրը դրված: Եվ նախկինները, որոնք ունեցել են շատ ավելի մեծ իշխանություն, քան ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ասենք՝ Սերժ Սարգսյանը, որ երկրի ղեկավարն էր, ասաց՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի: Նա իր ահռելի լիազորությունները դրեց, գնաց: Հետո ԱԺ 72 ՀՀԿ-ական պատգամավորները, որոնք քվեարկության և օրենսդրական նախաձեռնությունների ահռելի իրավունքներ ունեին, տեսականորեն ասացին՝ Նիկոլը ճիշտ էր, մենք սխալվեցինք, մանդատները դրեցին, Նիկոլ Փաշինյանին ընտրեցին վարչապետ ու իրենք գնացին: Եվ հիմա ասում են՝ Հրա՛յր, դու չգնաս, դու Հունան Ավետիսյան ես, գնա՛ ու զոհվի՛: Ու իրենց թվում է, թե արդարադատության խնդիր են լուծում: Այդ խնդիրների լուծման ժամանակն այլ տեղ էր, երբ որ վախենում էիք լուծել, հիմա չեք վախենում, որովհետև այս իշխանությունն այդպիսի բաներ չի անում: Այ դրա համար ձեզ այսպես եք պահում»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր