ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ինչպե՞ս է «Այո»-ի ճամբարն իրականացնելու քարոզչությունը. Արման Եղոյանի պարզաբանումները
23:30, 19.02.2020 | mamul.am
3438 | 2

««Այո»-ի քարոզչությունը միայն համացանցային չի լինի և չի սահմանափակվի հեռուստատեսային դեբատներով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

«Մենք շփվելու ենք մարդկանց հետ, գնալու ենք դռնեդուռ, քաղաքից քաղաք, գյուղից գյուղ: Ավելին՝ փորձելու ենք իրավաբանական խրթին տերմինաբանությունից զատ մարդկանց հստակ ներկայացնել, թե ինչ է իրենից ներկայացնում այս հանրաքվեն: Գործ ունենք գերկարևոր խնդրի հետ՝ իշխանության ճյուղերից մեկի՝ դատական իշխանության՝ ինչպիսին լինելու խնդրի հետ: ԱԺ-ն կարող էր կոճակի մեկ հպումով ՍԴ անդամների լիազորությունները դադարեցնել, բայց դա սխալ կլիներ, դրա համար այս հարցի լուծումը պատվիրակվել է սահմանադրին՝ ժողովրդին: ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածում հստակ ասվում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն այն կարող է իրացնել նաև հանրաքվեի միջոցով, դա էլ գործիք է և ժողովրդավարական գործիք. այն չի կարող լինել հակասահմանադրական»,- նշել է Եղոյանը՝ հավելելով, որ հանրաքվեի մասին օրենքը հստակ ասում է, թե որ հարցերը կարող են դրվել և որոնք չեն կարող դրվել հանրաքվեի:

Նրա դիտարկմամբ՝ հանրաքվեի դրական արդյունքը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է անկախ դատական համակարգ ունենալու համար. «Դատական համակարգը միայն ՍԴ-ն չէ, բայց ՍԴ այս կազմը, մասնավորապես ՍԴ գործող ղեկավարը, իր քաղաքական դիրքավորմամբ, ամենամեծ խոչընդոտն է դատական համակարգի ձևավորման համար»,- ընդգծել է պատգամավորը՝ հավելելով, որ ըստ իրեն, «Ոչ»-ը ասելիք չունի. «Փորձում են դելեգիտիմացնել պրոցեսը»,- ասել նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր