Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 504.50, EUR 551.62, RUB 6.43, GBP 628.41
+7 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+12 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«ՍԴ-ի դեպքում «2-ը՝ 7-ի դեմ» բանաձևը հարկավոր է քանդել». Ազատ Արշակյան
23:55, 19.02.2020

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը 168 TV-ի եթերում անդրադարձել է ապրիլի 5-ին նախատեսվող սահմանադրական հանրաքվեին:

«Սահմանադրական կարգը թավշյա հեղափոխության ժամանակ, այսինքն՝ զանգվածային անհնազանդությունով, մեր քաղաքացիները տապալեցին: ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը տապալեց գոյություն ունեցող քաղաքական համակարգը և դրա իրավական կողմը՝ Սահմանադրությունը: Սահմանադրական կարգը հեղափոխությունը տապալել է, և ճիշտ կլիներ, որ այդ նույն հեղափոխական ուժերը անմիջապես ձևավորեին սահմանադիր ժողով, որպեսզի որևէ օրենք, որով նոր քաղաքական ուժը պետք է ղեկավարվի, լինի բոլորիս աչքի առաջ, այսինքն՝ օրենքով կարգավորվեին արդեն մեր բոլոր հարաբերությունները: Դա համար առաջին գործն էր»,- ասել է նա:

Հարցին, թե եթե կա ձևավորված սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, ի՞նչ իմաստ ունի երկու հանրաքվե անցկացնել, Արշակյանը պատասխանել է. «Հեղափոխականները հարկադրված են երկու կարևոր բան անել. նախ՝ այդ խնդիրը լուծել՝ Սահմանադրության մեջ եղած ճգնաժամի, «2-ը՝ 7-ի դեմ» բանաձևը հարկավոր է քանդել: Երկրորդ՝ հեղափոխությունն աջակցության անհրաժեշտություն է զգում: Միայն Սահմանադրության հարցում չեն արգելակները, այլ հարցերում էլ մենք առանձնապես հաջողություններ չենք տեսնում»:

Եթերի ընթացքում նա հայտնել է, որ Սահմանադրությունը հարկավոր է փոխել. «Ես համարում եմ թերացում, որ առ այսօր չկա Սահմանադրության նախագիծ, նույնիսկ սահմանադրությունների նախագիծ: Մենք հիմա պետք է այդ նախագծերը քննարկեինք»,- ասել է Արշակյանը:

Մանրամասները` տեսանյութում:

«ՍԴ-ի դեպքում «2-ը՝ 7-ի դեմ» բանաձևը հարկավոր է քանդել». Ազատ Արշակյան
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր