Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.29, EUR 569.58, RUB 6.39, GBP 620.78
+18 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Մենք բոքսի բարձիկ չենք դառնալու». Նաիրա Զոհրաբյան
00:30, 20.02.2020

«Հանրաքվեն կարևոր քաղաքական գործընթաց է բացառապես իշխանության համար, մենք շատ ավելի կարևոր ներքին և արտաքին քաղաքական խնդիրներ ունենք, և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնավարման հարցն առաջնային օրակարգ դարձնելն արդարացված չէ»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ այդ գործընթացն ի սկզբանե գնացել է իրավական լրջագույն խախտումներով. «Խոր մտահոգություն ունեմ, որ Վենետիկի հանձնաժողովը հերթական անգամ իր վերապահումներն է հայտնելու այս գործընթացի վերաբերյալ»,- ասել է Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ առաջիկա հանրաքվեի լեգիտիմությունը հետագայում կարող է կասկածի տակ դրվել, իսկ ԲՀԿ-ն չի ցանկանում մասնակցել իրավական առումով վիճելի և խոցելի գործընթացի. «Իշխանությունը շատ կուզեր, որ մենք «Ոչ»-ի ճամբարում լինենք, իրենց պետք է հակահերոս ռինգում, որ մեզ էլ նախկին իշխանության մունետիկ հռչակեն: Այսօր Հայաստանում իշխանությունը վիրտուալ իրականություն է ստեղծել և նախկինների հանդեպ ատելությամբ մանիպուլացնում է հանրությանը՝ իրական օրակարգերի փոխարեն կեղծ օրակարգեր առաջ բերելով: Մենք ռինգի բոքսի բարձիկ չենք դառնալու որևէ մեկի համար»,- ասել է Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանի պնդմամբ՝ դատական համակարգը բարեփոխելու միակ ճանապարհը դատարանների գործերին չխառնվելն է, հրահանգներ չտալը, դատավորներին չզանգելը. «Դատավորներն ասում են, որ դատական իշխանության անկախության միակ երաշխիքն իրենց չխանգարելն է: ՍԴ-ն այդ ե՞րբ է խոչընդոտել իշխանության հռչակած այս կամ այն բարեփոխմանը: Իշխանությանը հաշվետու դատական համակարգ չպետք է լինի»:

Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ ԲՀԿ-ն իր բոյկոտով իշխանությանը հնարավորություն չի տալիս հանրաքվեն սև-սպիտակի դաշտ տեղափոխելու: «Սա չպետք է լինի հեղափոխության վստահության հանրաքվե: Իշխանությանը պետք է հակահերոս, որ հանրության ներքին բնազդները սնեն այդ կերպարով»,- նշել է պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Մենք ռինգի բոքսի բարձիկ չենք դառնալու». Նաիրա Զոհրաբյան
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր