ՀՀ-ում տեղի ունցած ընտրություններից հետո քաղաքական ընդդիմությունը մշտապես ԿԸՀ-ին մեղադրել է «թվանկարչության» և ընտրության տվյալները կեղծելու մեջ: «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերում պատասխանելով հարցին, թե ինքը պատրաստվո՞ւմ է ինքնաբուխ ծառայություն մատուցել ներկայիս իշխանությանը, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասել է. «Գիտեք, խնդիրը հետևյալն է. ցանկացածի հասցեին որևէ նման արտահայտություն անելիս գոնե որևէ փաստական տվյալ ունենալն է: Եթե կներկայացվեն արձանագրություններ տեղամասերում, որոնք կասեն, որ ԿԸՀ-ն փոփոխել է, այսինքն՝ ըստ էության կատարել է հացագործություն, եթե կան նման փաստեր, ապա դրանք պետք է ոչ թե ուղղակիորեն օգտագործել նմանատիպ հայտարարությունների համար, այլ դրանք սահմանված կարգով պետք է ներկայացվեին իրավապահ մարմիններին»: Մանրամասները՝ տեսանյութում: |