ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Աքիլլեսյան գարշապար. իշխանության կադրային քաղաքականության «վերքերը». «Փաստ»
09:15, 20.02.2020 | mamul.am
5477 | 0

«Իշխանափոխությունից հետո ստեղծվեց մի իրավիճակ, որ այն բոլոր մարդիկ և ուժերը, որոնք ներդրում էին ունեցել Փաշինյանին իշխանության բերելու գործընթացին, այսինքն՝ վերջինիս հետ քայլել էին, փողոցներ փակել և այլն, սկսեցին իրենց ջանքերի համար փոխհատուցում պահանջել։

Իսկ այդպիսի իրավիճակում Փաշինյանը ստիպված էր բավարարել նրանց պահանջները, որը տեղի ունեցավ ոչ միայն կառավարության կողմից տարվող ընդհանուր քաղաքականության կոնտեքստում, այլև կադրային նշանակումների տեսքով։

Հեղափոխության օրերին Փաշինյանի հետ քայլած մարդիկ, հիմնականում երիտասարդները, որոնք մեծամասամբ ընդհանրապես պատկերացում չունեին պետական կառավարման ապարատի մասին, միանգամից հայտնվեցին բարձր պաշտոններում։ Այսպիսով Փաշինյանը հույս ուներ, թե գոնե կկարողանա թարմություն հաղորդել պետական կառավարման համակարգին և դրա գործունեությունը դարձնել ավելի արդյունավետ և թափանցիկ։

Եվ իր կադրային ընտրությունը կատարելիս վարչապետը շեշտը հիմնականում դրեց քաղաքական նպատակահարմարությունների, այլ ոչ թե պրոֆեսիոնալիզմի և փորձառության վրա։

Սակայն ինչպես ցույց տվեց ժամանակը, էյֆորիայի արդյունքում բարձր պաշտոններ ստացած անձինք չեն արդարացնում իրենց:

Եվ չնայած Փաշինյանը իր կադրային քաղաքականությունը բավարար էր համարում հայտարարելու համար, թե Հայաստանում այլևս կոռուպցիա չկա, ժամանակը հակառակն ապացուցեց, քանի որ իր իսկ իշխանության որոշ կադրեր ուղղակի հայտնվեցին կոռուպցիոն սկանդալներում, ինչպես օրինակ՝ ՊՎԾ պետը, ԿԳՄՍ փոխնախարարը, քաղաքաշինության կոմիտեի նախագահը, հիմա էլ Աջափնյակի թաղապետը և այլն»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր