ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին ու Լարսում
09:35, 20.02.2020 | mamul.am
3601 | 0

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի ժամը 08:35-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Քաջարան, Մեղրի, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքներում և Սարավան-«Զանգեր» հատվածում ձյուն է տեղում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 247 բեռնատար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր