ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Լացով ինձ էր զանգել Մարալիկի ծննդատան աշխատակիցը». Սոֆյա Հովսեփյան
09:45, 20.02.2020 | mamul.am
5649 | 0

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ զանգ եմ ստանում: Լացով ինձ է զանգել Մարալիկի ծննդատան աշխատակիցը.
- Տիկին Հովսեփյան, էս Գայանե Ավագյանը, ամեն ինչ կանի, որ ծննդատունը փակվի, ինչ սուտ ասես հորինում է, աչքի առաջ սարքը կա, ասում է` չկա:
Հարցը պարզում եմ մի քանի հոգուց, հավաստիանում այդ կնոջ վերաբերմունքի մասին:
Զանգում եմ այդ Գայանե Ավագյանին և հարցիս ի պատասխան` առաջին բառը լսում եմ` վիրահատարանի լամպի մեկ լամպչկան չէր աշխատում. սկսում է այստեղից, և այլևս կարկամում եմ հանգիստ խոսել: Այս կնոջ մասին բավականին բաներ լսել էի՝ անբարեհամբույր վերաբերմունքի, չոր մոտեցումների, «ղասաբի» կեցվածքի հետ կապված, և դա առաջին անգամը չէ, ինչպես հասկանում եմ Առողջապահության նախարարության որոշ աշխատակիցների մոտ սա վարքագիծ է:
Իր կերպարին համապատասխան սկսեց ինձ ներկայացնել և ամենածիծաղելին, որ իրենց ուղարկած չափորոշչից դուրս պահանջներ էր (էս անգամ փոխվել էր), որն անգամ Երևանի ծննդատներում չկա, այդ թվում նաև Շիրակի մարզի իրենց շատ սիրելի բաժանմունքում:
Որքան հասկացա, փորձում են խնդիրներ ստեղծել, բայց քանի որ որևէ կերպ այս հարցը, բացի հանրայինից չեմ պատկերացնում, մենակ տեղեկացնեմ՝ ծննդատունը` թե՛ Մարալիկի, թե՛ Գյումրիի գործելու է:
Մարդկանց ահաբեկելով ոչնչի չեք հասնի, սա ասում եմ որպես մարզի ընտրված, ժողովրդի քվեն վաստակած պատգամավոր:
Երեկ գրություն եմ ուղարկել նախարարություն արձանագրությունն ստանալու համար և հուսով եմ՝ խելամիտ պատասխան կգա:
Սովորե՛ք մարդկանց հետ մարդավարի խոսել, այլապես իմ վերաբերմունքն ավելի կփոխվի: Ամեն ինչ կարելի է անել մարդկայնորեն, ողջամիտ բառեր ու վերաբերմունք ընտրելով, բայց չէ՛, ամեն մեկն իրեն իրավունք է վերապահում հոխորտալու:
Ինձ այստեղ բարոյախրատական ճառեր չասե՛ք, չդաստիարակե՛ք, երկուսն էլ ունեմ կարիքի դեպքում կարող եմ օգնել ձեռք բերեք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր