Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծում եմ՝ Սիրիայում ինչ-որ նոր բան է պլանավորվում: Քամիշլոյում և մնացած բոլոր բնակավայրերում, որտեղ կան ԻՊ-ի զինյալների բանտեր և որոնք գտնվում են քրդերի վերահսկողության տակ, կայացվել է որոշում, որպեսզի այդ զինյալների համար սկսվի դատավարություն: Հատկապես խոսքը գնում է օտարերկրյա զինյալների մասին, որոնց իրենց պետությունները հրաժարվել են ընդունել: Ըստ որոշ աղբյուրների՝ (ոչ պաշտոնական), նպատակ է դրվել, որպեսզի հնարավորինս արագ օտարերկրացի ԻՊ զինյալների «հարցը լուծել» և ուղարկել իրենց երկրներ, պատիժն իրենց երկրների բանտերում կրելու համար: |