ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Նա երբեք չի վարանել հայտնել մտավորականի իր խոսքն օրվա իշխանությունների անօրինականությունների վերաբերյալ». Արման Բաբաջանյան
10:15, 20.02.2020 | mamul.am
3803 | 1

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս գիշեր 96 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Երվանդ Մանարյանը։

Վարպետը ոչ միայն մեր ժամակների տաղանդավոր դերասաններից ու արվետսագետներից էր, այլև մտավորական էր՝ բառի ամենաընդգրկուն իմաստով։ Երվանդ Մանարյանն անցած ավելի քան երկու տասնամյակներում մշտապես եղել է ժողովրդի կողքին՝ ակտիվորեն մասնակցելով գրեթե բոլոր քաղաքական, քաղաքացիական իրադարձություններին։ Նա երբեք չի վարանել հայտնել մտավորականի իր խոսքն օրվա իշխանությունների անօրինականությունների, ժողովրդի նկատմամբ բռնաճնշումների վերաբերյալ։ Հենց դրանով էլ Երվանդ Մանարյանն իրավամբ ժողովրդկան արտիստ էր՝ ոչ միայն ու ոչ այնքան կոչման բերումով, որքան ժողովրդի կողքին լինելու ու ժողովրդի ձայնն արտահայտելու խիզախությամբ։

Ցավակցում եմ Երվանդ Մանարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, նրա արվեստի երկրպագուներին։ Մեզ՝ բոլորիս»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր