ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 2126-ի․ վարակակիր է 75.204 մարդ
10:25, 20.02.2020 | mamul.am
5946 | 0

Չինաստանում COVID-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահացածների թիվը հասել է 2126-ի, հայտնել է Չինաստանի Հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեն:
16.100 մարդ վերականգնվել և դուրս է գրվել հիվանդանոցներից, 75․204 քաղաքացի վարակակիր է համարվում։
Համաձայն Չինաստանի Հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեի տվյալների՝ կտրուկ նվազել են Չինաստանում վարակվելու դեպքերը։ Անցած օրվա ընթացքում 394 մարդ է վարակվել կորոնավիրուսով։ Հունվարի 23-ից սկսած սա նվազագույն ցուցանիշն է:
Միևնույն ժամանակ, մահացությունը նույնպես նվազել է: Եթե երեքշաբթի մահացել էր 132 մարդ, ապա չորեքշաբթի գրանցվել է մահվան 114 դեպք։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր