Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 497.24, EUR 544.33, RUB 6.35, GBP 592.36
+15 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+12 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Աստված մի արասցե, մի բան լինի, էս երկիրն ո՞ւմ ենք թողնելու». Տիգրան Խզմալյանի հուշերից
19:05, 20.02.2020

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երվանդ Մանարյանն աշխարհափոխ եղավ․․․

Տարիներ առաջ ստորագրահավաք էինք նախաձեռնել, կարծեմ Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու պահանջով, և մի փոքր խմբով՝ Երվանդ Մանարյանը, Ռուբեն Հախվերդյանն ու ես, շրջում էինք իմ մեքենայով երևանյան տարբեր հասցեներով, խնդրելով, համոզելով, ամոթանք տալով վախվորած «հայտնիներին»՝ ստորագրելու մեր նամակը։ Ստորագրահավաքը դանդաղ ու բարդ էր ընթանում, ընդամենն ութ-ինը ազգանուն էինք հավաքել մեր նամակի տակ, և ջղայնությունս, հավանաբար, փոխանցվում էր մեքենա վարելու իմ տրամադրությանը։ Մեկ էլ Երվանդն ասաց իր անկրկնելի ձայնով ու ժպիտով՝ Տիգրան ջան, որդյակս, զգույշ քշիր։ Հայ մշակութային մտավորականության կեսը հիմա քո մեքենայում է։ Աստված մի արասցե՝ մի բան լինի, էս երկիրն ո՞ւմ ենք թողնելու․․․
Թողեց մեզ վարպետը։ Տուն գնաց։ Á la maison...»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր