ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Բլումբերգը պատրաստ է ամսական 2500 դոլար վճարել՝ սոցցանցերում իրեն գովաբանելու համար. #WSJ
13:10, 20.02.2020 | mamul.am
8161 | 0

Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը սոցցանցերի օգտատերերին պատրաստ է ամսական 2,5 հազար դոլար վճարել՝ ԱՄՆ նախագահական մրցավազքում իր թեկնածությունը խթանելու համար: Ինչպես նշում է է Wall Street Journal-ը, Կալիֆորնիա նահանգից մոտ 500 մարդ նախնական փուլում նման ծառայություններ կտրամադրի միլիարդատիրոջը:
Հրապարակման համաձայն, աշխատանք փնտրողներից պահանջվում է ամեն օր սոցիալական ցանցերում իրենց էջերում տեղադրել Բլումբերգին աջակցող գրառումներ, ինչպես նաև քարոզչություն անցկացնել իրենց ընկերների և ծանոթների շրջանում` կարճ հաղորդագրությունների միջոցով: Շաբաթական 20-30 ժամ նման աշխատանքների համար աշխատակիցը կստանա ամսական 2,5 հազար դոլար։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր