ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
#Bitcoin-ի փոխարժեքը կտրուկ անկում է ապրել
12:20, 20.02.2020 | mamul.am
6224 | 0

Փետրվարի 19-ի լույս 20-ի գիշերը Bitcoin-ի միջին փոխարժեքը նվազել է՝ 10 110 դոլարից հասնելով 9630 դոլարի, որից հետո այն շարունակել է անկում ապրել: Այս պահին առաջին կրիպտոարժույթը վաճառվում է 9569 դոլարի սահմաններում, անցած օրվա ընթացքում այն էժանացել է 5%-ով: Միևնույն ժամանակ, ալտկոինների կապիտալիզացիան ավելի շատ է տուժել։

Ethereum-ի և XRP-ի արժեքը վերջին 24 ժամվա ընթացքում ընկել է համապատասխանաբար 6%-ով, ներկա պահին այն վաճառվում է 261 դոլար և 0.277 դոլար արժեքով: Bitcoin Cash-ը և Litecoin-ը կորցրեցրել են արժեքի 8%-ը, այժմ դրանց արժեքը կազմում է 383 դոլար է և 71 դոլար: Ամենավատ ցուցանիշը ունի EOS-ը, որի փոխարժեքը նվազել է 11%-ով՝ հասնելով 4 դոլարի: Միևնույն ժամանակ, Tezos-ի արժեքը աճել է 8%-ով՝ հասնելով 3,78 դոլարի, իսկ Bitcoin SV-ի գինը նվազել է 1.2%-ով՝ հասնելով 302 դոլարի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր