ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Կառավարությունը սպորտի նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխի». վարչապետ
12:30, 20.02.2020 | mamul.am
7717 | 0

Կառավարությունը սպորտի նկատմամբ ընկալումն ու վերաբերմունքը պետք է փոխի. սպորտը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն, այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ մինչև 2050թ. զարգացման ռազմավարության նախագծի մեջ առաջարկել եմ կետ ֆիքսել, որ ՀՀ-ն պետք է ունենա առնվազն 25 օլիմպիական մեդալ, նվաճի շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումն ու ֆուտբոլի ազգային հավաքականը պետք է դառնա Աշխարհի և/կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր: Սա նաև տնտեսական հարց է: Մի քանի օր առաջ հեռուստատեսությամբ դիտում էի «Արարատ-73»-ի մասին մի հաղորդում, հետաքրքիր մի վկայության ականատես եղա. Խորհրդային Հայաստանի ղեկավար Կարեն Դեմիրճյանը մի քննարկման ժամանակ ասել է հետևյալը. այն օրը, երբ «Արարատ»-ը հաղթում է, հաջորդ օրը երկրի գործարաններում արտադրողականության ծավալը մեծանում է: Այսինքն, այս երկու փաստն իրար հետ ուղիղ կապ ունեն»,- հավելել է Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր