ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Չէի ուզում հավատալ, որ մարզպետը հովանավորում է իր մտերիմին». Գագիկ Համբարյան
04:05, 21.02.2020 | mamul.am
5684 | 0

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ո՞վ է Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ-ի հովանավորը

Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանի կողմից ՇՊՀ-ում կատարված հանցագործության վերաբերյալ գործը, որը հարուցվել է դեռ 9 ամիս առաջ, միտումնավոր ձգձգվում է և Սերոբյանին կարգավիճակ չի տրվում... Ըստ օդում կախված լուրերի` Երվանդ Սերոբյանին ջանադրաբար պաշտպանում է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ով համարվում է Սերոբյանի հովանավորը, և, ըստ նույն լուրերի, հենց Տիգրան Պետրոսյանի ակտիվ աշխատանքների շնորհիվ էլ «վարժաբեդ» Սերոբյանը, ով համարվում է նախկին ռեկտոր ՀՀԿ-ական Սահակ Մինասյանի «աշակերտը» և շատ հեռու աղերսներ է ունեցել բուհական կրթության հետ, իր ընկերոջ՝ ԿԳՄՍՆ ղեկավար Արայիկ Հարությունյանի կողմից էլ 2018-ի մայիսին նշանակվեց ՇՊՀ ռեկտորի ԺՊ-ի պաշտոնում...
Գյումրիում բավական ակտիվ խոսում են, որ, կատարելով մարզպետի պատվերը, Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն ամեն ինչ անում է, որ Սերոբյանին մեղադրքան չառաջադրվի կամ հնարավորինս գործի քննությունը ձգձգվի...
Անկեղծ, շատ վաղուց եմ գիտեցել Պետորսյան-Սերոբյան սերտ կապերի և Երվանդ Սերոբյանի կողմից ժամերով մարզպետարանում գտնվելու մասին... Չէի ուզում հավատալ, որ մարզպետը հովանավորում է իր մտերիմին, որի որդուն վերջերս Գյումրու բուժհաստատություններից մեկի տնօրեն նշանակեց... Սակայն քրեական գործի քննության անիմաստ երկարաձգումը, Սերոբյանին կարգավիճակի չտրամադրումը կասկածներ են առաջացնում, որ ինչ-որ բան այնպես չէ... Տեսնենք` մինչև ուր են հասնելու Սերոբյանի հովանավորները...
Հ. Գ. Որպեսզի հովանավորները չմոռանան իրենց հովանավորյալի քաջագործությունները, ևս մեկ անգամ կտեղադրեմ ձայնագրություններից մեկը, որտեղ ՇՊՀ դեկաններից մեկը բացահայտում է ՇՊՀ ռեկտորի ապօրինությունները և հանցագործությունները...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր