ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+27 °C
«Մինչև հիմա սերժանտից բարձր կոչում ունեցող որևէ անձ պատասխանատվության չի ենթարկվել». Նինա Կարապետյանց
13:30, 20.02.2020 | mamul.am
6196 | 0

«Լուծում չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ մինչ այժմ տեղի ունեցած սպանությունները չեն բացահայտվել: Քննչական կոմիտեում այսօր աշխատում են այն քննիչները, ովքեր նախկինում սապնություններ են կոծկել». փետրվարի 20-ին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց իրավապաշտպան, փաստաբան Նինա Կարապետյանցը: Նա պնդեց, որ բանակում սպանությունների դեպքերի թվի աճն անպատժելիության հետևանք է: «Մինչև հիմա սերժանտից բարձր կոչում ունեցող որևէ անձ պատասխանատվության չի ենթարկվել»,-նշեց իրավապաշտպանը:

Հիշեցնենք, որ «Զինվորին թիկունք» նախաձեռնությունը նաև օրեր առաջ էր բողոքի ակցիա իրականացնում կառավարության շենքի դիմաց՝ դատապարտելով բանակում տեղի ունեցող սպանությունները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր