ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Ինչո՞ւ հենց ապրիլի 5-ին». Արթուր Ղազինյան
03:10, 21.02.2020 | mamul.am
8222 | 0

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրել է. «Ինչո՞ւ հենց ապրիլի 5-ին

Մեծ քաղաքականության մեջ պատահականություններին և զուգադիպություններին չեմ հավատում, հետևաբար փորձում եմ գտնել հետևյալ հարցի պատասխանը` ի՞նչ պատճառով «հանրաքվե» անունը կրող միջոցառումը նշանակվեց ապրիլի 5-ին։

Խիստ տարօրինակ է նաև այն փաստը, որ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նպատակով ձևավորված մասնագիտական հանձնաժողովը, որը պետք է մշակեր Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը և բուն նախագիծը, որևէ մասնակցություն չունեցավ հրատապ ներկայացված նախաձեռնության մեջ։ Ակնհայտ էր, որ իշխանությունը շտապում էր, շատ էր շտապում, ապրիլի 5-ին Հայաստանում համապետական ընտրական գործընթաց կազմակերպելու հարցում։ Այն նույնիսկ չխորշեց այս գործընթացում խախտել ՀՀ Սահմանադրության և օրենքների բազմաթիվ նորմեր՝ քրեական պատասխանատվության ենթարկվելու վտանգի տակ դնելով գործընթացի բոլոր մասնակիցներին։

Իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի տեղավորվեն օրենսդրությամբ սահմանված ժամկետների մեջ և օգտագործեն մարտի 31-ին հաջորդող կիրակին՝ համապետական ընտրական գործընթաց իրականացնելու համար։ Իսկ մարտի 31-ին, եթե հիշում եք, կայանալու են Արցախի նախագահական ընտրությունները։

Այսպիսով, մարտի 31-ին Արցախում սպասվում են նախագահական ընտրություններ, իսկ ապրիլի 5-ին Հայաստանում՝ հանրաքվե։

Հ. Գ. Հիշեցնեմ նաև, որ ապրիլյան պատերազմն սկսվեց ապրիլի 1-ին և ավարտվեց ապրիլի 5-ին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր