ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Կենդանաբանական այգում տուբերկուլյոզի հարուցիչներ չեն հայտնաբերվել. հայտարարություն
17:45, 20.02.2020 | mamul.am
3656 | 0

Փետրվարի 5-ին Երևանի կենդանաբանական այգին փակվել էր կարանտինային/կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով: Այգում անկել էր երկսապատ ուղտերից մեկը, և կենդանուց վերցված նմուշներում հայտնաբերվել էին տուբերկուլյոզի հարուցիչներին բնորոշ մանրէներ:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների վերաhսկողությամբ` անցկացվել է նաև այգու կենդանիների կլինիկական զննում և անկած, կերից հրաժարվող կենդանիներ չեն հայտնաբերվել: Իրականացվել է ուղտի անկման վայրում մեխանիկական մաքրում` խոտի, խնամքի պարագաների ոչնչացում այրման եղանակով, պահման վայրի և հարակից տարածքների ախտահանում, իսկ հիվանդության նկատմամբ ընկալունակ կենդանիները ենթարկվել են տուբերկուլինիզացիայի: Արդյունքում հիվանդ կենդանիներ չեն հայտնաբերվել:
Միաժամանակ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կենդանաբանական այգու կենդանիներին խնամող անձնակազմի շրջանում անցկացվել են համապատասխան հետազոտություններ:
Որևէ աշխատակցի մոտ թոքերի տուբերկուլյոզի դեպք չի հայտնաբերվել:
Առաջիկա օրերին Երևանի կենդանաբանական այգին կվերսկի իր գործունեությունը, որի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր