ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Խնդրահարույց շները կհայտնաբերվեն
19:55, 20.02.2020 | mamul.am
4057 | 1

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնն արձագանքել է քաղաքացիների ահազանգերին. «Հարգելի՛ քաղաքացիներ, ելնելով վերջին շրջանում ստացած ահազանգերից` կծման դեպքերի վերաբերյալ, Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն ՀՈԱԿ-ը տեղեկացնում է, որ ձեռնարկվել են օպերատիվ միջոցառումներ` հայտնաբերելու խնդրահարույց շներին։
Եթե շունը կծել է Ձեզ պետք է.
*դիմել բժշկական հաստատություն
*ստանալ անհրաժեշտ բուժօգնություն
*բժշկից պահանջել համապատասխան փաստաթուղթ կծման դեպքի վերաբերյալ
*թուղթը ներկայացնել "ԹԿՎԿ" ՀՈԱԿ
* ինֆորմացիա տրամադրել շան մասին (կլիպսի համար, գույն, գտնվելու վայր, ցանկալի է նկար)»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր