ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
««Լիդիան»-ին Արփա գետից ջրօգտագործման թույլտվություն է տրամադրվել». Շիրակ Բունիաթյան
22:50, 20.02.2020 | mamul.am
3684 | 0

Բնապահպան, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ականջիս ծայրով լսեցի, որ հոգեվարքի մեջ գտնվող «Լիդիան»-ին Արփա գետից ջրօգտագործման թույլտվություն է տրամադրվել։
Հարգելիներս, անհոգ եղեք, այնպես չի, որ ժողովուրդը հույսը դրել էր նրա վրա, որ «Լիդիան»-ը ջրօգտագործման թույլտվություն չունի և դա երաշխիք է։
«Լիդիան»-ն այն ժամանակ էլ ջրօգտագործման պատշաճ թույլտվություն չուներ, բայց տնօրինում էր մեծ ռեսուրսների և հոշոտում էր ԱՄՈՒԼՍԱՐԸ։
Ամուլսարի տարածքում շինարարությունը կասեցվել է ոչ թե կառավարության կողմից և կամ նրա համար, որ «Լիդիան»-ը ջրօգտագործման թույլտվություն չունի, այլ կասեցվել է ժողովրդի կողմից, ով իրականում թքած ունի «Լիդիան»-ի բոլոր թույլտվությունների վրա և կարևորում է ոչ թե ժամանակավոր շահը, այլ՝ երկրի հարատև, կայուն և անվտանգ զարգացումը։

Ամուլսարում հանքարդյունաբերության էջը վաղուց փակված է և վերջ։

ԱՄՈՒԼՍԱՐԸ ՀԱՅՐԵՆԻՔ Է և ՑԱՆԿԱՑԱԾ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏՈՐԱԴԱՍ Է ՆՐԱ ՇՈՒՐՋ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր