ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Մակունցը չի բացառում, որ ՍԴ-ի անդամները կարող են հրաժարական տալ
01:15, 21.02.2020 | mamul.am
4775 | 0

«Մենք քաղաքացիներին պարզ ներկայացելու ենք այն խնդիրների ցանկը, որով ցանկանում ենք հանրաքվեի միջոցով լուծել, ներկայացնելու ենք, թե ինչով է կարևոր հանրաքվեի գնալը, և այն շեշտադրումները, որոնք ընկած են հիմքում, ներկայացնելու ենք քաղաքացիներին այդ դեպքում իրավական անվտանգությանն առնչվող հարցերը»,- Factor TV-ի եթերում ասել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես պետք է ժողովրդին համոզեն, որ հօգուտ «Այո»-ի քվեարկեն:

«Մենք չենք խոսում առանձին անձանց կամ պաշտոնյաներին կամ դատավորներին մեկ այլ դատավորով փոխարինելու մասին: Մենք խոսում ենք այն մասին, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում, երբ բոլոր կառույցները գործում են նոր Սահմանադրության շրջանակում, ՍԴ-ն չի անցել նոր Սահմանադրությամբ աշխատելու ռեժիմին»,- ասել է նա:

Անդրադառնալով ընդդիմության քննադատություններին՝ Մակունցը նշել է, որ ընդդիմադիրները և, հատկապես, արտախորհրդարանական գործիչները թաքնված «Ոչ»-ի քարոզարշավ են իրականացնում. «Ներկայացնելով, որ իրենք ոչ մի բանի չեն մասնակցում, տանում են «Ոչ»-ի քարոզարշավ»,- ասաց Լիլիթ Մակունցը:

Եթերի ընթացքում նա չի բացառել այն սցենարը, որ հանրաքվեի նախօրեին Սահմանադրական դատարանի անդամները հրաժարական կտան. «Մենք դիտարկել ենք, որ կարող է այդ տարբերակը լինել»,- ասել է Մակունցը:

Մակունցը չի բացառում, որ ՍԴ-ի անդամները կարող են հրաժարական տալ
Կիսվի՛ր այս նյութով՝
12:30, 16.04.2024
2656 | 0
դեպի վեր