ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Վարչապետը՝ Քոչարյանի գործի համար ՍԴ կազմը փոխելու մեղադրանքների մասին
23:05, 20.02.2020 | mamul.am
5164 | 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում խոսել է ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի և նախատեսվող սահմանադրական հանրաքվեի մասին:

Հարցին, թե Քոչարյանի դատավարության մասով հնարավո՞ր է, որ ՍԴ-ն մի որոշում ընդունի, որը իշխանությանն այնքան էլ հաճելի չի լինի, քանի որ շատ են իշխանության հասցեին մեղադրանքները, թե հենց այս նպատակով է փոխվում ՍԴ կազմը, վարչապետը պատասխանել է. «Ես վարչապետ ընտրվեցի և հրապարակավ հայտարարեցի, որ ընդհանրապես չեմ միջամտելու դատական իշխանության գործունեությանը և հրաժարվում եմ կառավարության կողմից հրահանգներ տալ դատական իշխանությանը և այդ պրոցեսում հետագայում տեսանք այն երևույթը, որ հանրությունը դատական իշխանության կայացրած որոշումների պատասխանատվությունը շարունակում է դնել կառավարության վրա: Ինչո՞ւ է այդպես. որովհետև կա տոտալ անվստահություն դատական համակարգի նկատմամբ: Մենք ասում ենք՝ եկեք ձևավորենք անկախ դատական համակարգ, որ երբ որ սահմանադրական դատարանը, առաջին ատյանինը կամ մյուսը ինչ-որ բան որոշի, մենք չսկսենք քննարկել՝ սա ում ազդեցությունն է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Վարչապետը՝ Քոչարյանի գործի համար ՍԴ կազմը փոխելու մեղադրանքների մասին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր