Չինաստանում COVID-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահացածների թիվը հասել է 2236-ի, հայտնել է Չինաստանի Հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեն: Չինաստանում վարակակիր է համարվում 75․465 մարդ, նախորդ մեկ օրվա ընթացքում գրանցվել է հիվանդության նոր 899 դեպք։ Ճապոնիայում հաստատվել են հիվանդության 723 դեպք: Չինաստանի սահմաններից դուրս մահացել է 11 մարդ: Բացի այդ, փետրվարի 20-ին մահացել է Ճապոնիայի ափերի մոտ կարանտինի գոտում գտնվող Diamond Princess ճամփորդանավի առաջին ուղևորը: Ճամփորդանավի վրա վիրուսակիր է համարվում ավելի քան 600 մարդ: |