ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Երանի նրանց, ովքեր կարողացել են մի ժամանոց նյութ դիտել Պետրոսի քավորությամբ». Վարդ Սիմոնյան
10:50, 21.02.2020 | mamul.am
8736 | 2

Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հակահեղափոխությունն այն է, երբ նախորդ երկու ռեժիմներին շնաբարո լիզող, մինչև վերջին կիլոգրամը հայտնի օլիգարխին հանձնված չաղ ու բախտավոր Պետրոսը ստանում է վարչապետի էքսկլյուզիվը։
Հակահեղափոխությունը հանրային կարծիքի վրա թքած ունենալու այն արհեստն է, ուր մասնագիտական էթիկայից ու էսթետիկայից զուրկ, այլասերված լեզու ու արժեքներ ունեցող արարածին տնկում են երկրի գլխավոր խոսափողի առջև և հասարակությանը հոգեդարձ անում։
Հակահեղափոխությունը հենց այն է, երբ ռեժիմը թանի ճանճին նշանակում է մերանի պատասխանատու, իսկ հեղափոխությունը մի ճանճասպան չի գտնում դրությունը փրկելու համար։
Ներեցեք, որ չեմ անդրադառնում վարչապետի էքսկլյուզիվի ուղերձներին, երանի նրանց, ովքեր կարողացել են մի ժամանոց նյութ դիտել Պետրոսի քավորությամբ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր