ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
«Վտանգավոր ու հեռվից եկող մեսիջ նոր կառավարության կողմից». Հայկ Գրիգորյան
19:20, 21.02.2020 | mamul.am
5269 | 2

«Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ վտանգավոր ու հեռվից եկող մեսիջ նոր կառավարության կողմից Արցախի հարցում։

Տարածք = անվտանգություն:

Այսինքն՝ անվտանգության երաշխիքները կարող են փոխանակվել տարածքի հե՞տ:

Թե ավելի ճիշտ կլիներ ասել՝ տարածք, հայրենիք, արյունով ազատագրված նախնիների բնօրրան, որը խլվել էր առանց արյան՝ զուտ Ստալինի ցուցումով։

Միթե մեր անվտանգությունը մենք Ադրբեջանից ենք պահանջում բանակցային սեղանի շուրջ։ Թե մեր բանակն է մեր անվտանգության երաշխավորը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր