ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Մինչև բերման չենթարկվեք, չծեծվեք, բռնապետական կարգերը Արցախից չեն հեռանա». Սյուզան Սիմոնյան
16:15, 21.02.2020 | mamul.am
5085 | 0

Նախկին ՀԽ մամլո քարտուղար Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Արցախում կան քաղաքական բերման ենթարկվածներ, ու դա շատ լավ է։ Սիրելի արցախցիներ, մինչև բերման չենթարկվեք, չծեծվեք, բանտ չնետվեք, այսինքն չպայքարեք, ազատ ու արժանապատիվ կյանքը Արցախ չի մտնի և բռնապետական կարգերը Արցախից չեն հեռանա։ Ամեն ինչ իր գինն ունի, մեր տառապանքն էլ փորձ ունի։ Հավատացեք նվաստիս, և պայքարեք հանուն ձեր ապագայի։ Միայն պայքարի միջոցով են աշխարհի ժողովուրդները հասել արժանապատիվ կյանքի։ Այն պնակի մեջ որևէ մեկին չի մատուցվել։ Կաթիլ-կաթիլ լցրեք ազատության տենչանքի բաժակը։ Ու դա նաև արցախցու համբերության բաժակն է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր