ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
ԵԽԽՎ համազեկուցողները՝ Ադրբեջանում ցուցարարների հանդեպ իշխանության բռնությունների մասին
14:25, 21.02.2020 | mamul.am
5917 | 0

Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներ Սթեֆան Շենախը (Ավստրիա) ու Ռոջեր Հեյլը (Մեծ Բրիտանիա) լուրջ անհանգստություն են հայտնել Ադրբեջանում վերջին իրադարձությունների կապակցությամբ, գրում է Turan գործակալությունը:

«Մենք խորապես անհանգստացած ենք խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից իրականացված բռնություններով»,- հայտարարել են նրանք՝ նկատի ունենալով խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ցուցարարների հանդեպ բռնի ուժ կիրառելու մասին հաղորդումները:

Հատկապես մտահոգիչ է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունը` ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ խոչընդոտների և ֆիզիկական բռնությունների վերաբերյալ: Այս բոլոր դեպքերը պետք է հետաքննվեն, և մասնակիցները պետք է պատասխանատվության ենթարկվեն, հավելել են համազեկուցողները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր