ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Ակցիան կրում էր ուղղորդված և սադրիչ բնույթ». Արթուր Ղազինյան
14:30, 21.02.2020 | mamul.am
5766 | 4

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրել է. «Ստեփանակերտում տեղի է ունեցել խիստ տարօրինակ և զավեշտալի միջադեպ. մի խումբ անձիք բողոքի երթ են անցկացրել և պահանջել են, ուշադրություն, Բակո Սահակյանի և Լևոն Մնացականյանի հրաժարականը։

Այն ակցիան կրում էր ուղղորդված և սադրիչ բնույթ, կարծում եմ, կասկած չկա, քանի որ ոչ մի քաղաքական մոտիվացիա չկա 2 ամսից հեռացող նախագահի հրաժարականը պահանջելու համար, իսկ ԱԻ նախարար Լևոն Մնացականյանի հրաժարականը պահանջելու ոչ քաղաքական, ոչ իրավական, է առավել ևս, բարոյական պատճառ չկա։

Արցախի իրավապահ մարմիններին հորդորում եմ միջադեպը դիտարկել օտարերկրյա գործակալական ցանցի գործունեության համատեքստում, ստուգել և պարզել սադրանքի մասնակիցների և նրանց հետևում կանգնած սուբյեկտների կապերը, շփումները՝ հատկապես հակահետախուզական իրավասության շրջանակներում։

Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ այս սադրանքն ուղղակի կապ ունի մարտի 31-ին Արցախի նախագահական ընտրությունների և ապրիլի 5-ին՝ Հայաստանում նշանակված հանրաքվեի հետ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր