ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Թափառող կենդանիների քանակը նվազեցնելու համար պետք է աղբահանության նոր քաղաքականություն իրականացնել». Հրաչիկ Միրզոյան
05:10, 22.02.2020 | mamul.am
3847 | 0

Քիմիկոս Հրաչիկ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԻՆՉՊԵ՞Ս ՎԱՐՎԵԼ ԹԱՓԱՌՈՂ ՇՆԵՐԻ ՀԵՏ
Վերջերս շատ է խոսվում թափառող շների ագրեսիվության, մարդկանց վրա հարձակվելու դեպքերի մասին:
Բնապահպանները զգուշացնում են-թափառող շների քանակը պետք է վերահսկելի լինի քաղաքում: Շները քաղաքային միջավայրի բնական բաղադրիչն են: Նրանց վերացումը առաջ է բերելու ավելի բարդ բնապահպանական իրավիճակ: Թափառող շների քանակը և ագրեսիվությունը նվազեցնելու ճանապարհը նրանց ստերջացնելն է: Թափառող շներին արմատական վերացնելու ճիշտ ճանապարհը հետևյալն է-աղբի մեջ սննդամթերք մի նետեք... Թափառող կենդանիների քանակը նվազեցնելու համար պետք է աղբահանության նոր քաղաքականություն իրականացնել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր