ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Իրանում կորոնավիրուսի 13 նոր դեպք է գրանցվել
16:45, 21.02.2020 | mamul.am
12196 | 0

Իրանի առողջապահության նախարարությունն արձանագրել է երկրում կորոնավիրուսի վարակի ևս 13 դեպք, հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրը, գրում է РИА Новости գործակալությունը:

Այսպիսով, արձանագրված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 18-ի, որից երկուսը` մահվան ելքով: «Օրվա ընթացքում անցկացված ստուգման արդյունքում գրանցվել է 13 նոր դեպք»,- նշում է Ջահանպուրը: Ըստ նրա` հիվանդների մեծ մասը Ղոմ քաղաքի բնակիչներ են, կամ եղել են այնտեղ վերջին օրերին: Այսպիսով, 13 վարակվածներից 7-ը գտնվում են Ղոմում, 4 հիվանդ կա Թեհրանում, ևս երկուսը՝ Գիլյան նահանգում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր