ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Իմացանք՝ ինչ գործի առնչությամբ են ինձ կանչել. զրպարտություն է». Հովհ. Շահինյանը հարցաքննվեց
17:55, 21.02.2020 | mamul.am
6232 | 1

Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանն, ինչպես տեղեկացրել էինք, այսօր կանչվել էր հարցաքննության Երևանի քաղաքային վարչություն՝ ծանր հանցագործությունների բաժին:

«Տրամադրությունս բարձր է, ինքնազգացողությունս՝ լավ, առողջությունս՝ պինդ,- հարցաքննությունից դուրս գալուց հետո հայտարարեց Շահինյանը:- Իմացանք՝ ինչ գործի առնչությամբ են ինձ կանչել, այն ինձ հետ չի առնչվում, հրաժարվել եմ ցուցմունք տալուց»:

Նա նաև չմանրամասնեց՝ ինչ կարգավիճակում է ինքն այս գործի շրջանակներում. «Ինձ ներկայացվեց հրավերքի պատճառը, ինչը որ բոլորովին ինձ հետ չի առնչվում»:

Թե ստույգ ինչ գործի մասին է խոսքը, նա չմանրամասնեց. «Խոստացել եմ և ստորագրել եմ, որ այդ մասին չեմ հայտարարելու: Չգիտեմ՝ կկանչեն թե չէ, երբ կանչեն, պարտաճանաչ կներկայանամ: Արդեն պատրաստվում ենք դիմել դատարան՝ բողոքարկելու երեկ տեղի ունեցած խուզարկման որոշումը»:

Լրագրողների հարցերին տեղի տալով՝ Շահինյանն, այնուամենայնիվ, որոշ մանրամասներ պատմեց. «Անհասկանալի, անհայտ ինչ-որ մեկը որին, տեսնեմ էլ, կարող է՝ չճանաչեմ, ասել է, որ ինձ իբր գումար է տվել: Ախր գոնե՝ ծանոթ լիներ: Զրպարտություն է՝ ինչպես Թավադյան Արմենի դեպքն էր»:

Տեսանյութը՝ 168.am-ի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր