ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Վերևի հարկից արյունը հոսել է ներքևի հարկ (թույլ նյարդեր ունեցողներին՝ չդիտել)
19:45, 21.02.2020 | mamul.am
18551 | 0

Սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Կանադայի Վիննիփեգ քաղաքում: Ամերիկացի զինվորական Ադամ Հոքեթն այստեղ բնակարան է վարձել, սակայն օրերից մի օր նկատել է, որ լոգարանի առաստաղից պատն ի վար արյուն է հոսում:

Վերևի հարկից արյունը հոսել է ներքևի հարկ
Հասկանալով, որ դժբախտություն է տեղի ունեցել, նա կանչել է դռնապանին ու վերևի հարկ շտապել:
Վերևի հարկից արյունը հոսել է ներքևի հարկ
Դուռը բացող չի եղել և ստիպված են եղել կանչել փրկարարներին: Կողպեքը կոտրելուց հետո նրանք մտել են բնակարան ու ականատես եղել դաժան տեսարանի՝ լոգարանում ընկած է եղել կենվորի անշնչացած մարմինը՝ արյան լճի մեջ:

Դիակի զննությունը ցույց է տվել, որ նա մահացել է մի քանի օր առաջ, երբ լոգարանում կորցրել է գիտակցությունն ու գլխի ուժգին տրավմա տարել: Նրա բաց վերքից հոսող արյունն էլ իջել է ներքևի հարկ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր