ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
ԱԱԾ-ն Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարացնելու միջնորդություն է ներկայացրել
21:50, 21.02.2020 | mamul.am
3556 | 0

Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան: «Արմենպրես»-ին հայտնել են ԱԱԾ լրատվական ծառայությունից:
Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեջ և կալանավորված է շուրջ 6 ամիս: Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը:

Խաչատրյանը մեղադրում է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը):

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր