Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 498.43, EUR 548.22, RUB 6.40, GBP 608.88
+8 °C, +6 °C ... +11 °C Վաղը`+12 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Տարիներ շարունակ ռուսական էստրադայի տնազն ենք արել». Վահագն Հայրապետյան
00:10, 22.02.2020

Ջազմեն, դաշնակահար Վահագն Հայրապետյանն «Առաջին լրատվական»-ի եթերում, անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ հայերն այդպես սիրեցին ջազը և կարողացան կատարելագործվել ջազում, նշել է. «Որովհետև մենք իմպրովիզացիոն ազգ ենք, հայերն էլ իրենց ոգով, իրենց իմպրովիզացիոն վարպետությամբ ջազմեններ են: Մեր ժողովրդական երաժշտությունն էլ է իմպրովիզացիոն հիմքերից սկսվել՝ գուսանական, աշուղական արվեստից, և մեր ժողգործիքների վարպետներն առաջին հերթին իմպրովիզատորներ են: Բացի դրանից՝ մեր կյանքը, մեր պատմությունն ինչ-որ տեղ, երևի թե, նման է աֆրիկյան երաժշտությանը՝ թմբուկներով, ռիթմիկ զգացողություններով: Հայերը, երբ որ ջազ են նվագում, դա շատ յուրահատուկ է հնչում օտարի ականջին և անվանում են հայկական ջազ: Ջազը դասական երաժշտության շարունակությունն է: Դասական երաժշտությունն էլ է սկիզբ առել իմպրովիզացիաներից»:

Անդրադառնալով քննադատություններին, թե մշակութային ոլորտում հեղափոխություն չի եղել, ավելին՝ այս ոլորտում հիմնականում հակահեղափոխականներ են, Վահագն Հայրապետյանը նշել է. «Քննադատողները թող իրենց Ֆեյսբուքներից դուրս գան ու մտնեն կյանք, մտնեն մշակույթ: Արդեն փոփոխությունների ճանապարհին ենք: Նախ՝ անորակությունը քչացել է: Օրինակ՝ տարիներ շարունակ մենք ռուսական էստրադայի տնազն ենք արել՝ հայերեն բառերով, հիմա վերջապես ազատագրվել ենք… Նոր մտքեր են պետք, երիտասարդներին պետք է ներգրավենք»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր