Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 498.43, EUR 548.22, RUB 6.40, GBP 608.88
+8 °C, +6 °C ... +11 °C Վաղը`+12 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Փաշինյանը նույնիսկ չէր էլ հերքում Ալիևի հնչեցրած ակնհայտ ստերը». Գագիկ Համբարյան
00:30, 22.02.2020

«Երբ իմացա, որ Փաշինյան-Ալիև նման ձևաչափով քննարկում է լինելու, մտածեցի, որ պարոն Փաշինյանը շատ պատրաստված է լինելու այդ հանդիպմանը, բայց բանավեճից րոպեներ անց հիասթափվեցի»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մյունխենյան դեբատին։
Ըստ քաղաքագետի՝ հայկական կողմն այնքան թույլ էր պատրաստված, որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չէր հերքում Ալիևի կողմից հնչեցվող զրպարտությունները․ «Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանը բացարձակ տեղյակ չէ, թե որքան ադրբեջանցի է ապրում Հայաստանում, և Ալիևի ակնհայտ ստերը 1988թ.-ի մարդահաշվի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը չհերքեց»,- նշել է նա:
Խոսելով բանակում մահացության դեպքերի աճից՝ Գագիկ Համբարյանն ասել է. «Ես խոսել եմ որոշ մարդկանց հետ, բայց ունեմ տեղեկություն, որ խնդիրը սպայական կազմի ու զինվորների մեջ է։ Հեղափոխությունից հետո ժամկետային զինվորներին լուրջ հնարավորություններ են տրված, որն էլ տեղի ունեցած միջադեպերի խնդիրն է։ Բանակում եղած թեթև միջադեպերն այլևս չեն հարթվում սպայական կազմի կողմից, որն էլ հանգեցնում է լուրջ հետևանքների»։

Նա նշել է, որ, իր կարծիքով, ՊՆ-ում պաշտոնանկությունները հարցի լուծում չեն։

Մանրամասները` տեսանյութում:

«Փաշինյանը նույնիսկ չէր էլ հերքում Ալիևի հնչեցրած ակնհայտ ստերը». Գագիկ Համբարյան
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր