Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 483.91, EUR 533.66, RUB 6.83, GBP 597.53
+23 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մտել վտանգավոր խաղի մեջ. ո՞ւմ էին ուղղված Արցախի հարցով նրա ուղերձները. «168 ժամ»
10:06, 22.02.2020

«Նախօրեին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ հանդես գալով մտահոգիչ հայտարարություններով։ Մասնավորապես՝ զարգացնելով Մյունխենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկման ժամանակ իր առաջ քաշած այն թեզը, թե հայկական կողմի համար չկան տարածքներ, այլ կա անվտանգություն, որը չի զիջվում, Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում, ըստ էության, հայտարարեց, որ «համապատասխան» պայմանների առկայության դեպքում այն կարող է և զիջվել։ Փաշինյանն ասաց, որ, եթե Ադրբեջանը հանդես գա այդ անվտանգությանը համարժեք առաջարկներով՝ «մենք կքննարկենք ժողովրդի հետ»։

Իրականում լեզվական ու հռետորաբանական տեսանկյունից հաջողված թվացող այս մանիպուլյատիվ թեզը շատ վտանգավոր է։ Որովհետև Փաշինյանի առաջ քաշած տրամաբանությամբ՝ ստացվում է, որ, եթե վաղն Ադրբեջանը, ասենք, միջազգային հանրության աջակցությամբ կամ միջնորդությամբ ներկայացնի Արցախի անվտանգության ինչ-ինչ երաշխիքներ, հայկական կողմը կարող է նաև մտածել՝ անվտանգությունը, իմա՝ տարածքները զիջելու մասին։

Իրականում Ադրբեջանը կարող է օգտագործել այս հնարավորությունը, ստանձնել Արցախի անվտանգության ապահովման ինչ-որ պարտավորություններ, ասենք՝ 2 կամ 5 շրջանի վերադարձի դիմաց։ Այդ անվտանգությունը կարող է նաև ապահովվել որոշակի ժամանակ, մինչև գործարքի ավարտը, որից հետո Ադրբեջանի ձեռքերը կարող են ազատվել, և այն որևէ պատրվակով կարող է վերադառնալ Արցախի անվտանգությանը սպառնացողի իր կարգավիճակին։ Ու ստացվում է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը փաստացի հայտարարում է տարածքների զիջման պարտականության մասին՝ ոչնչի դիմաց»,-գրումէ թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր