Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 481.74, EUR 546.00, RUB 7.01, GBP 608.44
+22 °C, +16 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«ԱՅՈ»-ի թիմն արդեն մշակել է ստրատեգիան. պատկառելի գումարներ են ծախսվելու. «Հրապարակ»
10:20, 22.02.2020

««ԱՅՈ»-ի թիմն արդեն մշակել է իր ստրատեգիան և գործի անցել: Որոշել են քարոզարշավի ամեն օրվա համար մեկական տեսահոլովակ նկարել: Հոլովակները մոնտաժում են հեղափոխության ժամանակ հանրահավաքների կադրերից, որ մարդկանց մոտ նոստալգիկ զգացումներ արթնացնեն և «հեղափոխությանն» «ԱՅՈ» ասելու բուռն ցանկություն։

Արդեն իսկ 10 օրվա հոլովակները պատրաստ են, ընթացքում պատրաստվում են էլի նկարել: Այդ աշխատանքը ղեկավարում է շտաբի պետ Սուրեն Պապիկյանը, որը հանդիպումներ է ունենում ռեժիսորների և PR մասնագետների հետ, նրանց առաջարկները լսում, որ ներկայացնի «Քաղպայմանագրի» նիստին, և որոշեն, թե մնացած քարոզչական աշխատանքներն ում են պատվիրելու:

Երգ գրելու և տարբեր բնույթի տեսահոլովակներ նկարելու առաջարկներ էլ են ստացվել: Նաև մեծ գումար են նախատեսել լրատվական կայքերում գովազդ տեղադրելու համար՝ ամենախոշոր գովազդային գործակալություններից մեկի հետ են համագործակցում: Մի խոսքով՝ պատկառելի գումարներ են ծախսվելու «ԱՅՈ»-ի քարոզարշավի վրա»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր