ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Դուք կրում եք ժողովրդի կարծիքը չկարևորելու քաղաքական պատասխանատվությունը». Էդգար Առաքելյան
12:45, 22.02.2020 | mamul.am
5252 | 2

Քաղաքագետ Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դուք կրում եք ժողովրդի կարծիքը չկարևորելու քաղաքական ու բարոյական պատասխանատվությունը:

Որոշ ուժեր ասում են, թե Սահմանադրության փոփոխության հանրաքվեն հակաիրավական գործընթաց է, դրա համար «ԱՅՈ»-ին չենք միանում։ Լավ, ենթադրենք այդպես է, բայց չէ՞ որ դրա քաղաքական պատասխանատվությունը դուք չեք կրում: Ելնելով արդեն առկա իրողությունից` կարող էիք հայտարարել, որ չկրելով հանրաքվեի անցկացման քաղաքական պատասխանատվությունը, միևնույն ժամանակ, կարևորելով երկի համար կարևոր հարցերում ժողովրդի կարծիքը հարցնելու բացառիկ անհրաժեշտությունը, սատարում եք այդ գործընթացը։ Բայց չէʹ, դուք ընտրեցիք ժողովրդի կարծիքը չկարևորելու գործընթացի աջակցությունը, այն նույն ժողովրդի, որի անունից ամեն օր հանդես եք գալիս։
Հ.Գ. Այոʹ, իշխանությունը կրում է հանրաքվե անցկացնելու քաղաքական պատասխանատվությունը, բայց դուք կրում եք ժողովրդի կարծիքը չկարևորելու քաղաքական և բարոյական պատասխանատվությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր