Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 493.10, EUR 536.59, RUB 6.66, GBP 612.97
+9 °C, 0 °C ... +12 °C Վաղը`+15 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Չեն կարող մի տարածքում ընտրությունները լինել վստահելի, որտեղ Բերձորի ջարդ է իրականացվել». Ս. Սիմոնյան
22:05, 22.02.2020

Նախկին ՀԽ մամուլի քարտուղար Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չեն կարող մի տարածքում ընտրությունները լինել վստահելի, որտեղ Բերձորի ջարդ է իրականացվել, որովհետև այդ պետական ահաբեկչությանը մասնակից են եղել Արցախի ողջ կառավարման համակարգը, նրա արբանյակները և նրան ծառայող քրեական տարրերը։ Այն կեղծիքը, որ տարածում էր բնակչության մեջ Արցախի իշխանությունը և նրա սատելիտ Ազատամարտիկների միությունը դեպի Արցախ գնացողների մասին, և այն հրեշացումը, որը պետականորեն իրականացվում էր նույն այդ երթի մասնակիցների վերաբերյալ, խոսում է այն մասին, որ այդ համակարգը ոտքից գլուխ թաղված է կեղտի և հանցագործության մեջ և պատրաստ է ամեն հրեշավոր քայլի, միայն թե ազատության ոգին չներխուժեր Արցախ։ Մինչև հիմա շատ արցախցիներ ցավով են հիշում, թե ինչպես է իրենց խաբել իշխանությունը, թե իբր երթը գնում էր Հայաստանից իր զինվորներին ետ բերելու։ Սա, բնականաբար, զայրույթ էր առաջացրել շատ միամիտ արցախցիների շրջանում։ Միայն այս փաստն արդեն ծիծաղելի է դարձնում այն միտքը, թե Արցախում երբևէ ազատ ու վստահելի ընտրություն է իրականացվել։ Արցախում ավելի դաժան բռնապետություն է, քան եղել է Հայաստանում սեռժական ռեժիմի օրոք։ Եվ ոչ թե նրա համար, որ Սեռժ Սարգսյանը ավելի բարի էր, այլ որովհետև արցախցին ավելի դյուրահավատ է գտնվել և նաև Արցախը ավելի փոքր տարածք է, իսկ փոքր տարածքներում բնակչությունը ավելի կառավարելի է և ավելի ենթարկվող։ Դրան գումարած պատերազմի վտանգը, որը միշտ արցախցուն ետ է պահել ըմբոստությունից։ Եվ բնական է, որ այդ պայմաններում մարդիկ վախենում են, կամ էլ դառնում են կառավարելի և ընդամենը լուռումունջ կատարում են այն, ինչ հրահանգվում է իրենց կամ ինչը ակնկալվում է իրենցից։ Եկեք մենք մեզ չխաբենք։ Եթե արցախցին ընտրությունից հետո հայաստանցու նման դուրս չի եկել փողոց, ապա դա դեռ չի նշանակում, որ այնտեղ ընտրությունները վստահելի են եղել։ Իսկ ընտրությունները կեղծելու շատ ձևեր կան։ Մուկուչյանների ջանը սաղ լինի»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր