ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Խելագարվելու են ձեռս մենթերն և մենթազավրերը». Լևոն Բարսեղյան
15:05, 22.02.2020 | mamul.am
6541 | 0

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «3 տարի դատարանում անօրեն ոստիկանների դեմ կռիվ տալու արդյունքը. ծանոթացեʹք:

«Սասնա Ծռեր»-ի զինված ապստամբության առաջին օրվա ինձ բռնելու, Աշտարակի ճամփից ուժով իմ ավտոն դնելու, Գյումրի բերելու պատմությունն է, իբր` զենք-զինամթերքով բեռնված գնում էի Ազատության հրապարակ հանրահավաքի, մենթապետերից մեկի սուտ զեկուցագրի հիման վրա...

Անցած տարի դատի ժամանակ առաջարկեցի ոստիկանությանը՝ ներողություն խնդրել իրենց վարմունքի համար և խոստացա հայցից հրաժարվել: Գնացին 2 ամիս մտածեցին, եկան, թե՝ մենք ներողություն չենք խնդրում:

Հիմա սպասում եմ, որ ոստիկանությունը կբողոքարկի այս վճիռը, եթե չբողոքարկի, նշանակում է ընդունում են, որ ապօրինություն են արել:

Բողոքարկեն-չբողոքարկեն, մենք էս գործը կրելու ենք, գեշ ենք կրելու, դատական ծախսերն ու ինձ հասցված վնասները փոխհատուցելու են: Ինձ հատուցելիք գումարը, ինչպես հայտարարել և արել եմ ավելի վաղ, ամբողջությամբ զենք-զինամթերք եմ առնելու, ինքնապաշտպանության համար: Օրինական, աժժ ջան, օրինական: Քթերից եմ բերելու, խելագարվելու են ձեռս մենթերն և մենթազավրերը: Բոլոր այդ մենթերը դեռ շարունակում են աշխատել ոստիկանությունում. Viva la Cubana Revolusion !!!»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր