ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Եթե այս նեոկոմերիտականներն են Արցախի ապագան, ուրեմն Արցախն ապագա չունի». Տ. Գրիգորյան
00:15, 23.02.2020 | mamul.am
5496 | 0

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուսումնասիրելով արցախյան որոշ կուսակցությունների համամասնական ցուցակները` կարելի է եզրահանգել, որ պլանավորված ռեբրենդինգի շրջանակներում խորհրդային ու հետխորհրդային նոմենկլատուրային փոխարինման է գալիս կիսագրագետ միջակությունների մի խումբ, որն ընդունակ չէ նույնիսկ ցածրորակ քաղաքական տեքստեր արտաբերել։ Եթե այս նեոկոմերիտականներն են Արցախի ապագան, ուրեմն Արցախը ապագա չունի։

Վստահ եմ, որ փողի, կրիմինալի, մեծամտության, պնակալեզության ու անգրագիտության այս սիմբիոզը մերժվելու է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր