ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Գայի պողոտայում ավտոքարշակը բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել
19:00, 22.02.2020 | mamul.am
6254 | 0

Փետրվարի 22-ին, ժամը 15:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան քաղաքացուն վրաերթի է ենթարկել:

Պարզվել է, որ Գայի պողոտայի թիվ 1/7 հասցեի մոտակայքում «ԳԱԶ-3307» մակնիշի ավտոքարշակը՝ բեռնված «Belarus» մակնիշի տրակտորով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել: «ԳԱԶ-3307» մակնիշի ավտոքարշակի գազի բալոնը պոկվել և բախվել է տարածքում կայանած «Mercedes-Benz ML 350» մակնիշի ավտոմեքենային: Ավտոմեքենաներից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ԳԱԶ-3307» մակնիշի ավտոքարշակի վարորդը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր